ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +17 °C ... +33 °C Վաղը`+33 °C
«Խնդրով զբաղվում են իրավապահները». «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ
23:48, 03.11.2023 | mamul.am
2233 | 0

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը տեղեկացնում է. «Վանդալիզմ` Մաշտոցի 52 հասցեում: Կառուցվող հյուրանոցի դեմ-դիմաց գտնվող, կարմիր գրքում գրանցված սոսիները վնասվել և ապօրինի մասնակի հատվել են:
Ավելի վաղ «էս էո Հոթել» ՍՊԸ-ն դիմել է քաղաքապետարան՝ շինությանը մոտ գտնվող սոսիների էտման համար: «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը էտը թույլատրել է միայն կազմակերպության դենդրոլոգի ներկայությամբ ու ցուցումով: Մասնագետի հեռանալուց հետո, սակայն, անտեսելով բոլոր զգուշացումները՝ հաստ ճյուղեր չհատելու վերաբերյալ, կատարվել է շուրջ 100-ամյա ծառերի մասնակի հատում:
Նշենք, որ մինչև այս հյուրանոցի պատասխանատուները բազմիցս դիմել էին՝ ծառահատում իրականացնելու համար, ինչը կտրուկ մերժվել էր:
*Հողի վիճակը գնահատելու և լաբորատոր փորձաքննության համար տեղում հրավիրվել են հողագիտության ինստիտուտից մասնագետներ, կատարվել է հողի նմուշառում: Կենսունակությունը գրեթե կորցրած ծառի արմատային համակարգի մոտ հայտանբերվել են քիմիական նյութեր և հատուկ սարքով արված անցքեր:
*Կանաչապատման ՀՈԱԿ-ը կփորձի
վերադարձնել ծառերի կենսունակությունը:
Այժմ խնդրով զբաղվում են իրավապահները»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր