ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +19 °C ... +33 °C Վաղը`+33 °C
«Մայր Աթոռն այսօր արել է Արցախի ինստիտուցիոնալ ամրագրման շղթայի առաջին քայլը». Դավիթ Սարգսյան
00:18, 04.11.2023 | mamul.am
3429 | 1

Լրագրող Դավիթ Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Մայր Աթոռն այսօր արել է Արցախի ինստիտուցիոնալ ամրագրման շղթայի առաջին քայլը` որոշելով պահպանել ՀԱԵ Արցախի թեմը: Ի հեճուկս վարչախմբի ջանքերի և անգամ Արցախի իշխանության անհասկանալի անգործության` այս գործընթացը պետք է դառնա համընդգրկուն` Արցախի վտարանդի կառավարության ձևավորումից մինչև Արցախի պետական համալսարանի վերատեղակայում:
Բոլոր նրանք, ովքեր Արցախի սուբյեկտայնության պահպանումը կփորձեն վիժեցնել Հայաստանի անկախությունն իբր կասկածի տակ չդնելու կեղծ թեզով, ռենեգատ են և կոլաբորացիոնիստ:
Եթե Արցախի հայաթափումից ու օտարումից հետո մտովի էլ հրաժարվենք Արցախից ու նրա հանդեպ մեր բնական իրավունքից, մոտ ապագայում կորցնելու ենք նաև Հայաստանը»:

Աղբյուրը` Դավիթ Սարգսյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր