«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՔՊ-ում ակտիվ խմորումներ են: Անցնող ողջ շաբաթ իշխող ուժը, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, նիստեր է արել՝ թե՛ վարչության, թե՛ նախաձեռնող խմբի: Իսկ մինչ այս ՔՊ-ում կուսակցական կյանքը կանգ էր առել, ու գրեթե մեկ ամիս նիստեր չէին եղել: Վարչության նեղ կազմով նիստերին ՔՊ-ականները քննարկել են բացառապես ներքաղաքական հարցեր: Ավելի վաղ գրել էինք, որ ՔՊ-ականները մտադիր են պաշտոնանկ անել Ալավերդու ընդդիմադիր համայնքապետին, պատժել Վարդենիսի ավագանու ընդդիմադիր անդամներին. այս հարցը ևս քննարկվել է վարչության նիստերին»։ Մանրամասները՝ թերթի համարում։ |