ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +20 °C ... +34 °C Վաղը`+34 °C
«Որոշել են թանկացնել անհատ վարորդների մուտքը Կենտրոն». Գևորգ Ստեփանյան
02:36, 07.11.2023 | mamul.am
4859 | 0

«Մայր Հայաստան» դաշինքի անդամ Գևորգ Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ստի կայսրության հերթական բլեֆը…
Ժողովուրդը տուգանքի մատերիալ է՛, և վերջ.
Երևանի 9%-ոց «քաղաքապետի» հերթական մտքի փայլատակումը։
Որոշել են թանկացնել անհատ վարորդների մուտքը Կենտրոն, իսկ հետագայում, իրենց ոճի մեջ, կանցնեն ամբողջ քաղաք Երևանին։
Քաղաքացին փոսից դուրս գալու փոխարեն ընկավ մի նոր դիտահոր։
9%-ով պլյուս մինուս, մի քանի տոկոս էլ «քույրերից», որոշում են երևանցու տեղաշարժի գինը։
Դե ծափ տվե՛ք, ապագան է գալիս…»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր