ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +17 °C ... +28 °C Վաղը`+27 °C
Եվգենի Պրիգոժինի սպանությունը Պուտինի հրամանով կազմակերպել է Նիկոլայ Պատրուշևը. #WSJ
17:17, 22.12.2023 | mamul.am
6119 | 1

«Վագներ» մասնավոր ռազմական կազմակերպության ղեկավար, գործարար Եվգենի Պրիգոժինի սպանությունը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանով կազմակերպել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը, գրում է The Wall Street Journal թերթը՝ վկայակոչելով արևմտյան հատուկ ծառայություններում անանուն աղբյուրները:

Թերթը նշում է, որ դեռ 2022 թվականի ամռանը Պատրուշևը սկսել է Պուտինին զգուշացնել Պրիգոժինի աճող ազդեցության սպառնալիքի մասին: Այնուամենայնիվ, նախագահը չի լսել նրան, քանի, որ ինչպես կարծում էին Կրեմլում, «Վագներ»-ի վարձկանները հաջողության էին հասնում Ուկրաինայում մարտի դաշտում:

Թերթի զրուցակիցներիc մեկը նշել է, որ իրավիճակը փոխվել է 2022 թվականի հոկտեմբերին:

Այդ ժամանակ Պրիգոժինը զանգել է Պուտինին և կոպիտ ձևով բողոքել զինամթերքի պակասից, որը մեծ կորուստների է հանգեցնում: Այդ պահին Պուտինի աշխատասենյակում է եղել Պատրուշևը, նշում է WSJ-ի աղբյուրը:

Պրիգոժինի հետագա բողոքները Պուտինն անտեսել է:

Պատրուշևը դա ընկալել է որպես Պրիգոժինից ընդմիշտ ազատվելու հնարավորություն:

Թերթը նշում է, որ այն բանից հետո, երբ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ պայմանավորվել են վարձկաններին ուղարկել Բելառուս, իսկ նախագահը խոստացել է դադարեցնել ապստամբների հետապնդումը, Պատրուշևն անցել է Պրիգոժինին սպանելու պլանի մշակմանը:

Թերթի աղբյուրների խոսքով՝ ավելի ուշ Պուտինին ցույց են տվել այդ պլանը, վերջինս չի առարկել: Արևմտյան հատուկ ծառայություններում WSJ-ի զրուցակիցները պնդում են, որ փոքր ռումբ է տեղադրվել Embraer-135 մասնավոր ինքնաթիռում, որում գտնվել է Պրիգոժինը: Թռիչքից կես ժամ անց ինքնաթիռը կործանվել է Տվերի մարզում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր