ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +19 °C ... +34 °C Վաղը`+34 °C
Հորդանանն սպառնում է պատերազմով
21:36, 06.11.2023 | mamul.am
8774 | 0

Գազայի հատվածից կամ Արևմտյան ափից պաղեստինցիներին վտարելու ցանկացած փորձ Հորդանանի համար կարմիր գիծ կլինի, իշխանությունները դա կհամարեն որպես պատերազմի հայտարարություն, ասել է վարչապետ Բիշեր Ալ-Խասավնեն: Ալ-Խասավնեն Իսրայելին մեղադրել է Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դիրքերին հարվածելիս «քաղաքացիական և ռազմական թիրախների միջև խտրականություն չդնելու համար» և ասել է, որ Իսրայելի պաշտպանության բանակի գործողությունները «չեն համապատասխանում ինքնապաշտպանության սկզբունքներին»:

Ավելի վաղ թագավորության արտաքին գործերի նախարար Այման Սաֆադին հայտարարել էր, որ Հորդանանն անընդունելի է համարում պաղեստինցիների զանգվածային վերաբնակեցումը և զգուշացրել, որ դա լուրջ հետևանքների կհանգեցնի տարածաշրջանի համար։ Նա նախազգուշացրել է, որ Ամմանը «բոլոր հնարավոր միջոցներով» կդիմադրի նման փորձերին։

Reuters-ը նշում է, որ Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև պատերազմը Հորդանանում մտավախություն է առաջացնում, որ եթե այն սրվի, իսրայելական կողմը կկարողանա «իրականացնել տեղահանման քաղաքականություն, որն ուղղված է պաղեստինցիների զանգվածային արտաքսմանը Արևմտյան ափից»:

Հորդանանը սահմանակից է Արևմտյան ափին և ընդունել է պաղեստինցի փախստականների մեծ մասին, ովքեր ստիպված են եղել լքել իրենց տները 1948 թվականին Իսրայելի ձևավորումից հետո:

1993 թվականին Օսլոյի բանակցություններից հետո, որոնք համարվում էին Իսրայելի և Պաղեստինի միջև խաղաղության գործընթացի սկիզբը, Իսրայելը զորքերը դուրս բերեց Գազայի հատվածից և Հորդանան գետի Արևմտյան ափից: Այժմ Գազայի հատվածը, որի բնակչությունը կազմում է մոտ 2 միլիոն մարդ, վերահսկվում է ՀԱՄԱՍ-ի կողմից, Հորդանան գետի Արևմտյան ափը վերահսկվում է Պաղեստինի ազատագրման կազմակերպության կողմից, որի ստորաբաժանումներից մեկը Ֆաթահն է (Պաղեստինի ազգային ազատագրական շարժում): ԱՄՆ-ի իշխանությունների տվյալներով՝ 2022 թվականի կեսերի դրությամբ Հորդանան գետի արևմտյան ափին ապրում էր մոտ 3 միլիոն պաղեստինցի։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր