ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +19 °C ... +34 °C Վաղը`+34 °C
«Միայն ՀՀ-ում ընդդիմության ու իշխանության միավորող գործոնը կարող է լինել ՈՄԱ-ի դեմ արշավը». Տաթևիկ Հայրապետյան
23:06, 06.11.2023 | mamul.am
2829 | 1

ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանի գրառումը. «Միայն ՀՀ-ում խորհրդարանական ընդդիմության ու իշխանության միավորող գործոնը կարող է լինել ՈՄԱ-ի դեմ տեղեկատվական արշավը․․․ Ոչինչ չանող, իրար վրա գոռգոռացող, իրար հայհոյող, քացով հարվածող, երկիրը աղետի հասցրած քաղաքական ուժերի ներկայացուցիչների միակ թիրախը աշխատող ու իրենց հնարավորության սահմաններում պայքարողներն են։
Սա ինձ հիշեցրեց Սպարապետի հայտնի խոսքերը․
«Մի բան եմ ուզում ասել: Կան մարդիկ, որոնք գետնին ընկած քարը ցույց են տալիս, որ, այ, էս քարը պետք է այն սարի գլխին լինի, և կան մարդիկ, որ այդ քարը գլորելով բարձրացնում են սարի գլուխ: Եթե ճիշտ եք ցույց տալիս, փառք ու պատիվ ձեզ, բայց գոնե բարձրացնելու պահին կողքից մի խանգարեք...»»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր