Իսրայելը պատերազմից հետո ամբողջությամբ կվերահսկի Գազան, այս մասին ABC-ի եթերում ասել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն՝ մեկնաբանելով անկլավը չգրավելու ԱՄՆ-ի կոչերը: «Իսրայելը պատասխանատվություն կկրի Գազայի անվտանգության համար, քանի որ մենք տեսել ենք՝ ինչ է տեղի ունենում, երբ դա չենք անում: ՀԱՄԱՍ-ի նկրտումներն այն մասշտաբի են հասել, որը մենք չէինք էլ կարող պատկերացնել»,- ասել է Նեթանյահուն: |