ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+29 °C, +19 °C ... +34 °C Վաղը`+34 °C
«Դա հավասարազոր կլինի կապիտուլյացիայի». Նեթանյահու
15:06, 07.11.2023 | mamul.am
5796 | 0

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն դեմ է Գազայում երկարատև հրադադարին, քանի որ դա, նրա կարծիքով, հավասարազոր կլինի ՀԱՄԱՍ-ի առջև կապիտուլյացիայի: Այս մասին նա ասել է ABC News-ին տված հարցազրույցում:

Հարցին, թե արդյոք կհամաձայնի՞ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ մարդասիրական դադարների կոչին, պատասխանել է. «Չի լինի ոչ մի հրադադար՝ առանց մեր պատանդներին ազատելու։ Ինչ վերաբերում է մարտավարական փոքր դադարներին, օրինակ մեկ ժամ, մենք դա նախկինում էլ ենք ունեցել: Բայց կարևոր է, որ պատանդներն ազատ արձակվեն»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր