ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+29 °C, +19 °C ... +34 °C Վաղը`+34 °C
«Փաշինյանը 30 տարի զրպարտելով բոլորին՝ մի ամիս չի նստել». Գառնիկ Դանիելյան
15:48, 07.11.2023 | mamul.am
2325 | 1

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ ՀՀ-ում ամեն օր ավելանում է շինծու գործերով կալանավորվածների թիվը. «Առավոտյան բացում ենք համացանցը, տեսնում՝ այս կամ այն մարդուն գիշերը ձերբակալել են, կալանավորել: Այսօր տեղեկացանք, որ Արագած Ախոյանին են տարել «Արմավիր» ՔԿՀ: Այսինքն՝ իշխանություններն ամեն ինչ անում են մարդկանց ազատ խոսքից զրկելու համար: Սա իրենց ձեռագիրն է: Նիկոլ Փաշինյանը 30 տարի լրագրությամբ զբաղվելով՝ 1 ամիս չի նստել՝ զրպարտելով բոլորին, բայց տեսեք՝ ինչ քրգործեր են հարուցում տարբեր մարդկանց նկատմամբ»,- հավելել է ընդդիմադիր պատգամավորը:

«Փաշինյանը 30 տարի զրպարտելով բոլորին՝ մի ամիս չի նստել». Գառնիկ Դանիելյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր