ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+28 °C, +19 °C ... +34 °C Վաղը`+34 °C
Ալավերդի-Մադան ճանապարհին բեռնատարը գլորվել է ձորը. կա զոհ
16:06, 07.11.2023 | mamul.am
2755 | 0

Նոյեմբերի 7-ին, ժամը 12:14-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ալավերդի-Մադան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Ալավերդի-Մադան ավտոճանապարհի 4-րդ կմ-ին «GAZ 53» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Լ. Օ., ծնված 1966թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մոտ 40մ գլորվել և հայտնվել հարակից ձորակում․ վարորդը տեղում մահացել է։
Փրկարարները վարորդի դին դուրս են բերել ձորակից և հանձնել ոստիկանության աշխատակիցներին։

Ալավերդի-Մադան ճանապարհին բեռնատարը գլորվել է ձորակը. կա զոհԱլավերդի-Մադան ճանապարհին բեռնատարը գլորվել է ձորակը. կա զոհ
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր