ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +19 °C ... +34 °C Վաղը`+34 °C
«Տեղով վտանգ եք, ա՛յ ***». Մարգարիտ Եսայան
16:24, 07.11.2023 | mamul.am
5447 | 2

ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանի ֆեյսբուքյան գրառումը. «Վախկոտների իշխանությունը վախից ավելի ու ավելի վտանգավոր է դառնում։ Արցախի Հանրապետություն, Արցախ միայն այս բառերից ընկնավորված, սրանք իրար հետևից նոր վախեր են դրսևորում։ Օրերս մի իշխանական լքպ Էդմոն հայտարարեց, թե Արցախի պետական ինստիտուտների գոյությունը վտանգ է Հայաստանի անվտանգությանը։ Դե, երբ իրական վտանգը՝ ներքին թշնամին այսպես լկտիանում է, պատճառը մեկը կարող է լինել՝ հերթական «տնային առաջադրանքն» են ստացել իրենց պապաներից՝ ջնջել Արցախ բառը, ջնջել Արցախի հայկականությունը, ջնջել Արցախի բոլոր կայացած համակարգերը, թաղել Արցախն ու արցախյան ամեն ինչը։ Այլեւս ոչ մի նորմալ մարդ չի էլ կասկածում, թե ով եւ ովքեր են Հայաստանի անվտանգության իրական սպառնալիքները՝ զավթիչ ներքին թշնամիները, որոնց, ցավոք, դեռ հոխորտում են ու մահվան գերանդին ձեռքներին շարունակում են իրենց սեւ գործը;
Տեղով վտանգ եք, այ չմոներ, դուք եք ոչնչացրել և դեռ շարունակում եք ոչնչացնել մեր երկրի անվտանգությունը, անվտանգային բոլոր համակարգերը՝ բանակ, եկեղեցի, ընտանիք, Արցախ, ռազմավարական ընկերներ, դուք տեղով վտանգ եք․․․ Հա, մի բան ևս՝ վախենում եք Արցախի Հանրապետությունից և արցախցուց․․. Ճիշտ եք անում, վախեցեք մինչ կգա պահը ու ձեզնից անգամ ձեր անունը չի մնա․․․»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր