ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+28 °C, +19 °C ... +34 °C Վաղը`+34 °C
«5 տարում ոչ մի հակակարկտային կայան չի տեղակայվել». Ոսկան Սարգսյան
16:48, 07.11.2023 | mamul.am
1661 | 0

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Այս տարվա օգոստոսի 2-ին տեղացած կարկուտը ոչնչացրել է Իջևան համայնքի Լուսաձոր գյուղի խաղողի, պտղատու այգիների, բանջարանոցների բերքը, ջարդել գյուղացիների տների շիֆերից տանիքներ, ապակե պատուհաններ, վնասել ավտոմեքենաների ծածկեր, լուսաձորցիների արևային մարտկոցները։ Մայիսի 31-ին կարկուտ է տեղացել Նոյեմբերյան խոշոր համայնքի սահմանամերձ Ոսկեպար գյուղում, նաև՝ Իջևան խոշոր համայնքի Կիրանց և Աճարկուտ բնակավայրերում։ Այդ կարկտահարություններից հետո բնական տարերքից տուժած գյուղացիներին պետական աջակցություն կամ փոխհատուցում չի եղել: Տավուշի մարզում ընդհանուր առմամբ գործում է 14 հակակարկտային կայան, որոնք բոլորն էլ տեղակայված են Նոյեմբերյան խոշոր համայնքում։ Մարզի մյուս 3 խոշոր համայնքներում՝ Իջևանում, Դիլիջանում, Բերդում հակակարկտային կայաններ չկան։ Նիկոլ Փաշինյանի իշխանության 5 տարիներին Տավուշի մարզում ոչ մի հակակարկտային կայան չի ավելացել»:

Աղբյուրը` Ոսկան Սարգսյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր