ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+28 °C, +19 °C ... +34 °C Վաղը`+34 °C
Պաղեստինի նախագահի ավտոշարասյունը հարձակման է ենթարկվել, անվտանգության աշխատակիցն սպանվել է
20:18, 07.11.2023 | mamul.am
4548 | 0

Թուրքական լրատվամիջոցները հայտնում են, որ իբրև թե հարձակման է ենթարկվել Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասին պատկանող ավտոշարասյունը։ Այս տեղեկատվության պաշտոնական հաստատում դեռևս չկա։

Սոցցանցերում շրջանառվող կադրերում երևում է, թե ինչպես է տղամարդն ընկնում սև մեքենայի մոտ, հնչում են կրակոցներ: Հաղորդագրության մեջ ասվում է, որ սպանվել է ավտոշարասյան պահակներից մեկը։ Ենթադրաբար, հարձակումը կարող էր իրականացնել «Աբու Ջանդելի երեխաներ» կոչվող խումբը, որը նախորդ օրը Աբասին 24 ժամ ժամանակ էր տվել Գազայի հատվածին աջակցելու համար քայլեր ձեռնարկելու համար։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր