ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+28 °C, +19 °C ... +34 °C Վաղը`+34 °C
Վարորդը Нива-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի, վերջինը տեղում մահացել է
23:36, 07.11.2023 | mamul.am
5322 | 0

Այսօր՝ նոյեմբերի 7-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 20:00-ի սահմաններում Շիրակի մարզի բնակիչ 31-ամյա Սաշա Սարգսյանը իր վարած ՎԱԶ-2121 մակնիշի ավտոմեքենայով Գյումրի քաղաքի Մարմարաշենի խճուղում վրաերթի է ենթարկել տղամարդ հետիոտնի:
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հաղորդմամբ՝ վարորդը փախուստի չի դիմել, փորձել է օգնություն ցուցաբերել վրաերթի ենթարկվածին, ահազանգել է շտապօգնություն և օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է հետիոտնի մահը:

Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են մահացածի ինքնությունը:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուրում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր