ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+30 °C, +17 °C ... +30 °C Վաղը`+28 °C
«Թե բա` «բարբառով մի գրեք»». Էրիկ Անթառանյան
23:48, 07.11.2023 | mamul.am
5479 | 1

Հաղորդավար Էրիկ Անթառանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «2013 ին սիրիական պատերազմից հետո ականատես եղա առաջին մեծ ներգաղթին։ Խոսքը հենց իմ տեսածի մասին է, պատմությանն այլ դեպքեր էլ են հայտնի։ էն ժամանակ փողոցով քայլելիս, բակում հաճախ էի քայլս դանդաղեցնում, որպեսզի լսեմ գեղեցիկ արևմտահայերենը։ Էդ մասին նույնիսկ հաղորդում պատրաստեցի Առաջինով։ Խնդիրներ, իհարկե, առաջանում էին, հիմնականում փաստաթղթերում գրանցման, ուղղագրությունների տարբերության հետ, բայց խոսքը, բանավոր խոսքն ասես մանանա լիներ ականջի համար։ Մենք այն ժամանակ կորցրեցինք շանսը միախառնելու արևմտահայերենի գեղեցիկն արևելահայերենին։ Սիրիահայերի մի մասը գնաց երկրից, մյուս մասն էլ սկսեց արևելահայերեն խոսել, որ ... որ հասկանալի դառնա կամ ավելի «դաժան ու հիմար» դեպքերում` չծաղրվի։
Ուղիղ 10 տարի հետո իմ տեսած երկրորդ մեծ ներգաղթն է։ Հիմա էլ արցախցիներս են եկել էստեղ, ինձ ավելի մոտ, ու փողոցում, խանութում, մոլերում հաճախ եմ լսում ականջ շոյող Ղաշյանգ լեզուն։ Քայլս դանդաղացնում եմ, ականջ դնում, շրջվում նայում, հույսով, որ կտեսնեմ ծանոթիս հարազատիս, ում հետ թեկուզ և կարճ կիսել եմ թե շրջափակման, թե պատերազմի դժվարությունները և թե Արցախը Օմարի վարձունքից մինչև Ջրական, Ամարասից մինչև Գանձասար վայելելու հաճույքը։ Երևի կարճ ապրեցի Արցախում ու չհասցրի լրիվությամբ տիրապետել բարբառին, ինչի համար ափսոսում եմ։
Մի քանի տեղ աչքիս ընկավ, թե բա` «բարբառով մի գրեք», Ուզում եմ ասել «ղալլաթ ես անում» էդպիսի բան ես ասում,
ԳՐԵ՜Ք, ԽՈՍԵ՜Ք, ՏԱՐԱԾԵՔ, որ ոչ ոք Արցախ անունը պարզապես «Ղարաբաղ»-չփոխարինի ու հետո էլ մոռացության տա, գրեք, խոսեք ու պահպանեք, որ երբ վերադառնաք մեր տոնն ու տեղը, կրկին խոսեք ու ապրեք, ամեն ինչ լինի առաջվա նման... գոնե մի քիչ առաջվա նման... չնայած ցավն էնքան մեծ է, որ էլ առաջվա նման չի լինի, ՉԷ՜, Դրանից էլ լավ կլինի։
Վերջում օզյում ասիմ, վեր պարով ըք յեկալ։ մըր տոնն ու տեղը ծըզնըհետ միյասին' կապրենք մինչ նորից վերադառնանք մըր Արցախ։
Ե. Գ. ԴԵ Քարկոծեք ինձ բարբառովմիգրեքցիներ։ Նկարն էլ ուշադրության համար էր»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր