ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+31 °C, +19 °C ... +34 °C Վաղը`+34 °C
Քննչական կոմիտեն 56 մլն 973 հազար դրամով շինություն է վերանորոգում. «Հրապարակ»
09:30, 08.11.2023 | mamul.am
1469 | 0

«Հրապարակ»-ը գրում է. «Քննչական կոմիտեն 56 մլն 973 հազար դրամ է հատկացրել Երևանի կենտրոնում՝ Խանջյան փողոց 43 շենքի թիվ 17 հասցեում գտնվող շինության վերանորոգման համար։ Կնքված պայմանագրի տեխնիկական բնութագրին ծանոթանալով կարելի է ենթադրել, որ կապիտալ վերանորոգում է տեղի ունենում։ Տվյալ շինության մասին հայտնի է, որ այն նախկինում եղել է պաշտպանության նախարարության հաշվեկշռում, ապա 2022 թվականին՝ կառավարության որոշմամբ, ՊՆ-ից վերցվել ու փոխանցվել է Պետգույքի կառավարման կոմիտեին։
Քննչական կոմիտեից մեզ ասացին. «Դիտարկվում է վերանորոգման աշխատանքներն ավարտելուց հետո ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական 3 բաժիններից մեկն այնտեղ տեղակայելու հարցը։ Այդ երեք բաժինները ներկայումս տեղակայված են և գործում են մեկ շենքում, և գերբեռնվածության պատճառով առկա է քննիչների համար սահմանված չափորոշիչներին համապատասխան աշխատանքային պայմաններ ապահովելու հրատապ խնդիր, ինչին էլ ուղղված է այս գործընթացը»:

Մենք պարզեցինք նաև, որ խոսքը Ռազմական ոստիկանության նախկին շենքի մասին է»:

Մանրամասները՝ թերթի համարում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր