ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+31 °C, +18 °C ... +32 °C Վաղը`+33 °C
7 բալ ուժգնությամբ երկրաշարժ՝ Ադրբեջան-Իրան սահմանին․ այն զգացվել է նաև ՀՀ-ում
10:06, 08.11.2023 | mamul.am
25348 | 0

Նոյեմբերի 8-ին, ժամը 09:18-ին (Գրինվիչի ժամանակով՝ ժամը 05:18-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 39.55⁰ և արևելյան երկայնության 48.14⁰ աշխարհագրական կոորդինատներով Ադրբեջան-Իրան սահմանային գոտի՝ Պարսաբատ քաղաքից 21 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 5.4 մագնիտուդով երկրաշարժ:
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 7 բալ:
Երկրաշարժը զգացվել է Սյունիքի մարզի Քաջարան, Մեղրի, Գորիս քաղաքներում՝ 3-4 բալ, Կապան, Սիսիան քաղաքներում՝ 3 բալ, Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում՝ 2 բալ ուժգնությամբ։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր