ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+31 °C, +19 °C ... +34 °C Վաղը`+34 °C
«Իշխանությունները հայ ժողովրդի ազգային ոգին ջարդելու քայլեր են միայն անում և ոչ հակառակը». Աղվան Վարդանյան
11:30, 08.11.2023 | mamul.am
1785 | 2

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը 24TV-ի եթերում անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ է ընկած հայ ժողովրդի ազգային ոգին, պատասխանել է, որ ներկայիս իշխանությունները հայ ժողովրդի ազգային ոգին «ջարդելու» քայլեր են միայն անում և ոչ հակառակը․ «Պետությունը կամ պետությունը ներկայացնողն ազգային ոգին նսեմացնելու, կոտրելու, ջարդելու աշխատանք է անում և ոչ թե միավորելու, ոգին բարձրացնելու, էլիտա ձևավորելու, ապագայի խոսույթը առաջ բերելու։ Սա է մեր պրոբլեմը»։ Շարունակելով թեման նշել է, թե ո՞ր ժամանակներից և ինչո՞ւ սկսեց խարխլվել ազգի ոգին և ժողովրդի բարոյահոգեբանական վիճակը թուլանալ․ «Իմ անձնական տեսակետն այն է, որ դրա առաջին ձախողումը եղավ 1996թ. նախագահական ընտրություններին. եթե դրանք բնական ավարտ ունենային և ՀՀՇ-ի իշխանությունը դադարեր, ես վստահ եմ, որ այդ ոգին կպահպանվեր։ Այ հենց լճացումը դա էր։ Ցանկացած պարագայում իշխանությունը չզիջելու այդ մոտիվացիան բերեց նաև այս տեսակ այլասերումների։ Այդտեղ ջարդվեց այդ ուղղությունը։ Ամենամեծ հիվանդությունը իշխանությունն է»։ Աղվան Վարդանյանը նաև անդրադարձել է հարցին, թե ինչո՞ւ խորհրդային ժամանակներում, երբ մեր՝ որպես ազգի, ազատությունը սահմանափակված էր, ավելի բարձր և՛ ինքնագիտակցություն, և՛ ազգային ոգի ունեինք, քան անկախացումից հետո․ «Պատմությամբ, մեր հոգեկերտվածքով ծայրահեղությունների ժողովուրդ ենք. 80-ականներին, պատերազմից հետո, նաև պատերազմի ժամանակ, առաջնորդող գաղափարներից մեկը ազատությունն էր, ժողովրդավարությունն էր և մենք այնքան ծայրահեղացրեցինք այս հասկացությունները, որ համարեցինք բալասան և մոռացանք շատ ու շատ այլ արժեքների մասին։ Երբեմն դա եղավ միտումնավոր՝ իշխող անձերի, մարդկանց, ուժերի կողմից, երբեմն դա եղավ արտաքին ազգեցությունների պատճառով և այն թթխմորը, որը միավորում էր մեր հասարակությանը, մեր ժողովրդին, այսինքն հոգևոր-մշակութային այդ կառույցը սկսեց ճաքեր տալ և կամաց-կամաց լցվել այլ բաներով։ Եվ այս պառակտման միտումները հանգեցրեցին սրան»:

«Իշխանությունները հայ ժողովրդի ազգային ոգին ջարդելու քայլեր են միայն անում և ոչ հակառակը». Աղվան Վարդանյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր