ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+35 °C, +19 °C ... +35 °C Վաղը`+34 °C
G7-ն աջակցում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության հաստատմանը. հայտարարություն
15:30, 08.11.2023 | mamul.am
3325 | 1

«Մեծ յոթնյակի» երկրներն աջակցում են Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության հաստատմանը, ինչպես հայտնում է РИА Новости-ն, այս մասին ասվում է G7-ի արտգործնախարարների` Տոկիոյում կայացած հանդիպման ժամանակ ընդունած համատեղ հռչակագրում։ «Մենք ընդգծում ենք մեր աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն և ամուր խաղաղության առաջմղմանը՝ հիմնված ուժի չկիրառման, ինքնիշխանության հանդեպ հարգանքի, սահմանների անձեռնմխելիության և տարածքային ամբողջականության սկզբունքների վրա»,- ասվում է հայտարարության մեջ:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր