ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+27 °C
Հայկ Սարգսյանի տան և խանութի մոտակայքում հնչած պայթյունի գործը՝ փակուղում․ «Ժողովուրդ»
10:00, 23.12.2023 | mamul.am
3342 | 0

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Շուրջ 1,5 տարի է անցել, սակայն մինչ օրս իրավապահները չեն կարողանում բացահայտել ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի տան և խանութի մոտակայքում հնչած պայթյունի մեղավորներին: Պայթյունի դեպքից անց՝ 1,5 տարի է՝ քննություն է իրականացվում, և քրեական հետապնդման Մեզ հասած տեղեկություններով՝ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի հայրը՝ Զարեհ Սարգսյանը, իրավապահներին բացատրություն է տվել Արաբկիրում տեղի ունեցած պայթյունի գործով: Նա հայտնել էր, որ չի կարող ասել՝ արդյոք կատարվածն իրենց հետ կապ ունի, թե ոչ: «Թող իրավապահները պարզեն»,- ասել էր Զարեհ Սարգսյանը:

Նկատենք, որ պայթյունը եղել էր 2022 թվականի օգոստոսի 22-ին Սարգսյանին պատկանող՝ Երևանի Նաիրի Զարյան փողոցում գտնվող խանութ-յուղման կետի տարածքում: Այդ տարածքից փոքր-ինչ հեռավորության վրա է գտնվում պատգամավորի հայրական տունը, ու համադրելով բոլոր հանգամանքները՝ հարց է առաջանում՝ պայթյունն ուղղակի պատահականությո՞ւն է եղել, թե՞ ՔՊ-ական պատգամավորի դեմ է ուղղված. գուցե մարդիկ կան, որոնք փորձել են ինչ-որ բան հասկացնել պատգամավորին կամ նրա ընտանիքի անդամներից որևէ մեկին:

Հանգամանքները մինչ օրս պարզված չեն»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր