ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+35 °C, +19 °C ... +35 °C Վաղը`+34 °C
«Երևանի սրտում արևային մարտկոցներ տեղադրելիս պետք է գործել առավելագույն զգուշությամբ». Վիկտոր Մնացականյան
17:00, 08.11.2023 | mamul.am
2892 | 0

Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավար Վիկտոր Մնացականյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հարգելի Երևանի քաղաքապետարան և ավագանի, երբ ձգտում ենք ավելի կանաչ և կայուն Երևանի, պետք է չմոռանալ նաև մեր քաղաքի գեղագիտական և պատմական դիմագիծը պահպանելու մասին:
Երևանի Կենտրոնը պարզապես հին շենքերի հավաքածու չէ:
Չնայած ողջունում եմ էներգաարդյունավետության ուղղությամբ պետության ջանքերը և «արևային համայնք» ծրագրի իրականացման կարևորությունը, այնուամենայնիվ, կարծում եմ, որ Երևանի սրտում արևային մարտկոցներ տեղադրելիս քաղաքապետարանը պետք է գործի առավելագույն զգուշությամբ, հատկապես քաղաքի պատմական հատվածում՝ ճարտարապետական ունիկալ շենքերի և մշակութային նշանակության կառույցների տանիքներին:
Վերականգնվող էներգիայի ինտեգրումը պետք է չնսեմացնի ճարտարապետական ժառանգությունը, էսթետիկան. այդ վահանակները պետք է գրագետ ինտեգրել գոյություն ունեցող կառույցներին, այլապես դրանք էլ կլրացնեն կոնդիցիոներների ու անտեննաների շարքերը»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր