ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+35 °C, +19 °C ... +35 °C Վաղը`+34 °C
Ալիևը նշել է հաղթանակի հասնելու գործոնները
18:48, 08.11.2023 | mamul.am
4071 | 0

«20 տարի մենք գնում էինք դեպի այս օրը, նախապատրաստական ​​աշխատանքներ են տարվել, ամրապնդվել են Ադրբեջանի դիրքերը միջազգային իրավական հարթությունում։ Այն հաջող գործունեության արդյունքում, որ մենք իրականացնում ենք քաղաքական հարթությունում, ամբողջ աշխարհն արդեն սկսել է հասկանալ, որ մենք ենք ճիշտ կողմը։ Տնտեսական ոլորտում մեր իրականացրած բարեփոխումները մեզ թույլ տվեցին կառուցել անկախ տնտեսություն, կախված չլինել ոչ մեկից, ինքնուրույն կառուցել մեր կյանքը։ Հզոր քաղաքական կամքը մեզ թույլ տվեց վարել անկախ արտաքին և ներքին քաղաքականություն և ոչ մեկին հնարավորություն չտալ միջամտելու մեր գործերին, թեև պատմության մեջ նման փորձեր շատ են եղել։ Մենք պաշտպանեցինք մեր պետությունը, մեր ազգային արժանապատվությունը, մեր ապրելակերպը, ավանդույթները, որ ոչ ոք քիթը չխոթի մեր գործերի մե»,- այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ելույթ ունենալով բռնազավթված Ստեփանակերտում տեղի ունեցած զորահանդեսի ժամանակ։
Նշելով, որ բանակ կառուցելը, անշուշտ, համարվում է թիվ մեկ խնդիր, հակառակորդ երկրի ղեկավարն ընդգծել է, որ Ադրբեջանին դեպի Հաղթանակ տանող հիմնական գործոնները եղել են նյութատեխնիկական հագեցվածությունը, զենք-զինամթերքի ապահովումը, մեր բանակի մարտունակության բարձրացումը և, առաջին հերթին, գալիք սերնդին հայրենասիրական ոգով դաստիարակելը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր