ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+35 °C, +19 °C ... +35 °C Վաղը`+34 °C
ՔՊ-ականները սպասում են Ռոբերտ Քոչարյանի որդուն. «Հրապարակ»
09:06, 09.11.2023 | mamul.am
3368 | 0

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունում ատամները սրած` սպասում են Ռոբերտ Քոչարյանի որդուն՝ Լևոն Քոչարյանին, ով օրերս պատգամավորի մանդատ ստացավ ու ազատ արձակվեց կալանքից։ Սակայն նա դեռ պետք է ԱԺ կանոնակարգով նախատեսված երդումը տա խորհրդարանում, որ պատգամավոր դառնա, և դա տեղի է ունենալու նոյեմբերի 13-ին մեկնարկող քառօրյայի ժամանակ: Մեզ ասացին, որ վերևից հրահանգել են՝ բոլորը ներկա գտնվեն այդ նիստին: Իսկ երեկ Անդրանիկ Քոչարյանը եթերում գրեթե ուղիղ տեքստով սպառնաց` թող գա տեսնի, թե «ինչպիսի տրամադրություններ կան իր ընտանիքի իրացրած քաղաքականության շուրջ» խորհրդարանում, և ինչպես են վերաբերվում իրենց ընտանիքին:
Պարզ է, որ ՔՊ-ականները «ելույթներ» են պատրաստել և հույս ունեն նորից թեժացնել իրենց սիրելի՝ «նախկիններ-ներկաներ» թեման և անգամ ձեռնամարտի նետվել, այս անգամ` Քոչարյանի որդու հետ: Իշխանական ու իշխանամերձ լրատվամիջոցներում հրապարակվող նյութերը դրա նախերգանքն են: Ի դեպ, վերջին շրջանում իշխանության ներսում արտահերթ խորհրդարանական ընտրությունների շուրջ աղոտ քննարկումներ են գնում, և Փաշինյանի մասնակցությամբ ՔՊ վարչության վերջին նիստին ևս այդ հարցը շոշափվել է, ու նա չի բացառել, որ նման որոշում կարող են կայացնել»:

Մանրամասները՝ թերթի համարում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր