ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+35 °C, +19 °C ... +35 °C Վաղը`+34 °C
Պուտինը ժամանել է Ղազախստան
10:30, 09.11.2023 | mamul.am
3259 | 0

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանել է Ղազախստան, հաղորդում է ТАСС-ը:

Գործակալությունը նշում է, որ Պուտինի ինքնաթիռն արդեն վայրէջք է կատարել Աստանայում: Պուտինը կհանդիպի Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ, բանակցություններին կհաջորդի փաստաթղթերի ստորագրումը: Օրակարգում կլինեն երկկողմ համագործակցության հեռանկարներն ու միջազգային հրատապ խնդիրները: Այնուհետև առաջնորդները հանդես կգան ԶԼՄ-ների համար հայտարարությամբ:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր