ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+35 °C, +19 °C ... +35 °C Վաղը`+34 °C
««Մայրություն» քանդակն է, անունը փոխեք, դրեք «Անտարբերություն»». Արթուր Չախոյան
11:36, 09.11.2023 | mamul.am
3458 | 0

Ակտիվիստ Արթուր Չախոյանը լուսանկարներ է տարածել իր էջում՝ հրավիրելով պատկան մարմինների ուշադրությունը. «Սա Մայրություն քանդակն է, Նոր Նորք վարչական շրջանի թաղապետարանի դիմացն է գտնվում... տասնյակ տարիներ այս վիճակում է...
Անցած տարի դիմում էի գրել, պատասխանել էին, որ կսարքեն... դիմումի պատասխանից անցել է մոտ 1 տարի։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն, քանդակի անվանը փոխեք, դրեք «Անտարբերություն»:
Մայրության քանդակն ընդգրկված է Երևանի Նոր Նորք վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում»:

Աղբյուրը` Արթուր Չախոյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր