ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+35 °C, +19 °C ... +35 °C Վաղը`+34 °C
Օհանյանը՝ Ստեփանակերտում Բաքվի զորահանդեսի ու Արցախը կրկին հայկական տեսնելու հեռանկարի մասին
12:48, 09.11.2023 | mamul.am
4036 | 0

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը 168TV-ի եթերում խոսել է օկուպացված Ստեփանակերտում ադրբեջանական զորահանդեսի և Արցախը կրկին հայկական տեսնելու հեռանկարի մասին. «Ալիևի անցկացրած զորահանդեսը, կարելի է ասել, վրեժխնդրության, մանրախնդրության, էժանագին պահվածքի զորահանդես էր, որը արդյունք է Ադրբեջանի կողմից իրականացված հանցագործ պահվածքի և ցեղասպանության՝ Արցախի ժողովրդի նկատմամբ... Ցանկացած պարտությունից հետո էլ ոտքի կանգնելը, ողնաշարը ուղղելն անհրաժեշտություն է և այդ ուղղությամբ երկու լուրջ աշխատանք պետք է տարվի․ առաջինը՝ Արցախի պետականությունը պահպանելը, որովհետև Արցախը ԽՄ փլուզումից հետո ինքնորոշվել է այնպես, ինչպես Ադրբեջանը, Հայաստանը, Վրաստանը։ Եվ այն, ինչ կատարեց Ադրբեջանը՝ նաև ՀՀ իշխանությունների թողտվությամբ, անգրագետ աշխատանքով, գերակայությունները հաշվի չառնելով, դա պետք է ներկայացնել միջազգային հանրությանը, վերջինը պետք է պատասխանատվության կանչի, պատժամիջոցներ ձեռնարկի Ադրբեջանի նկատմամբ։ Իսկ բանակցային գործընթացով մայր հողին տեր կանգնելը, արցախահայությանը հետ վերադարձնելը, իրենց ինքնորոշման գաղափարին տեր կանգնելը, անհրաժեշտություն է»,- ասել է Օհանյանը:

Օհանյանը՝ Ստեփանակերտում Բաքվի զորահանդեսի ու Արցախը կրկին հայկական տեսնելու հեռանկարի մասին
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր