ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+31 °C, +19 °C ... +34 °C Վաղը`+34 °C
«Ստեփանակերտն ստիպված է ընդունել թշնամուն, Երևանում էլ արգելված է տեսնել իրականությունը». Աննա Մկրտչյան
01:18, 10.11.2023 | mamul.am
3523 | 0

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը գրում է․ «Ադրբեջանում նստած ցեղասպանին այսօր պատել է հաղթանակի զգացումը
Այլ խնդիր է, որ հաղթելու համար նվազագույն պայմանը մրցակից ունենալն է։ Սպորտում անգամ ծախած խաղն ամենաամոթալի բանն է։ Մեր դեպքում ցավը ծախված պատերազմն է, ծախված հայրենիքը։ Բոլորն էլ աշխարհում գիտեն, նիկոլին հաղթելը շաաատ հեռու է հաղթանակ լինելուց։
Կռվելու ու պաշտպանվելու հնարավորությունից զուրկ մնացած հասարակությանն անգամ զրկել են սգալու, արժանիների հիշատակը հարգելուց։
Այսօր Ստեփանակերտը ստիպված է ընդունել թշնամուն։ Երևանում էլ արգելված է տեսնել իրականությունը, խոսել ցավի մասին, որովհետև վախ կա օդում կախված, որ ցավը զգալուց հետո ամրանալու ենք, միաբանվելու ու առաջ շարժվելու։
Փա՜ռք մեր հերոսներին, ովքեր ընկան Արցախն ու Հայաստանը պահելու համար։ Փա՜ռք, որովհետև չհանձնվեցին, երբ մեր երեսին շպրտեցին, որ հանուն ոչնչի է, դժբախտի ու դժգույնի մասին։
ալիևի կազմակերպածն իհարկե դատարկ դահլիճում համերգ տալուն է նման։ Այնուամենայնիվ, համարում եմ, որ այն պիտի չանտեսվի մեր կողմից։ Պիտի հասկանանք, թե ուր, ինչքան ենք գլորվել ու ով մեզ գլորեց ներքև»:

Աղբյուրը` Աննա Մկրտչյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր