ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+33 °C, +19 °C ... +34 °C Վաղը`+34 °C
«Ադրբեջանն էյֆորիայի մեջ է ողջ պատմության մեջ ունեցած առաջին հաղթանակից». Նաիրի Հոխիկյան
23:48, 09.11.2023 | mamul.am
3011 | 1

Լրագրող Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ադրբեջանը էյֆորիայի մեջ է իր ստացած տարածքային նվերներից ու իր ողջ պատմության մեջ ունեցած առաջին հաղթանակից՝ պայմանավորված ու Նիկոլի նվիրած հաղթանակից։ Այդ էյֆորիայի տակ Ադրբեջանը շարունակում է պահանջներ ներկայացնել բոլոր հարևաններին՝ այդ երկրներն անվանելով իր պատմական հայրենիք՝

Իրանը՝ Հարավային Ադրբեջան,

Հայաստանը՝ Արևմտյան Ադրբեջան,

Ռուսաստանի հարավը (Դաղստան, Ինգուշեթիա և այլն)՝ Հյուսիսային Ադրբեջան, դե Վրաստանը իրենց համար պատմական ադրբեջանաթուրքական գավառ է։

Մտածում եմ՝ Թուրքմենստա՞նը, թե՞ Կասպից ծովն է Արևելյան Ադրբեջանը։

Ադրբեջանական տրամաբանությամբ՝

Չինաստանը Հեռավոր-արևելյան Ադրբեջանն է,

Ճապոնիան՝ Ծագող արևի երկիր Ադրբեջանը,

Իրաքը՝ Մերձավոր Արևելքի Ադրբեջանը,

Հունաստանը՝ Անտիկ աշխարհի Ադրբեջանը,

Մեծ Բրիտանիան... չէ, դա իրենց պապան է, բան չեն ասի, իսկ այ շուտով Ռուսաստանը կդառնա աշխարհի ամենամեծ Ադրբեջանը։
Կա նաև Հյուսիսային սառուցյալ Ադրբեջան, Ատլանտյան Ադրբեջան և բազմաթիվ այդպիսի խելագարություններ։
Ադրբեջանի խորհրդարանում շուտով օրինագիծ կմտնի «Ծովից ծով Ադրբեջան» նախագծի մասին»:

Աղբյուրը` Նաիրի Հոխիկյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր