ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+30 °C, +19 °C ... +34 °C Վաղը`+34 °C
«Ախթալայի հանքերում կրկին մարդիկ են տուժել». Օլեգ Դուլգարյան
01:06, 10.11.2023 | mamul.am
1792 | 0

«Համայնքների համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ ղեկավար Օլեգ Դուլգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ըստ մամուլի հրապարակումների Ախթալայի հանքերում կրկին մարդիկ են տուժել, աղբյուրները նշում են փլուզման կամ թունավորման մասին, հստակ չէ։
Տարիների ընթացքում բազմաթիվ այդպիսի դեպքերի մասին ենք լսել, որոնք կարծես թե հաջողությամբ աննկատ են դարձվել։
Լավ, քանի ընտանիք է դեռևս տուժելու, քանիսն են դառնալու անօգնական, քանի մարդու կյանք է կանգնելու։
Այդպես չի կարող շարունակվել։ Աշխատանքային պայմանների անվտանգությունը օրակարգային է, անհետաձգելի»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր