ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+31 °C, +19 °C ... +34 °C Վաղը`+34 °C
Առաջատար լրատվականները կասկածվում են ՀԱՄԱՍ-ին աջակցելու համար
20:18, 09.11.2023 | mamul.am
3785 | 0

Նոյեմբերի 8-ին Honest Reporting ոչ կառավարական կազմակերպությունը, որը «վերահսկում է ԶԼՄ-ների կողմնակալությունը Իսրայելի հանդեպ», իր զեկույցում ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ AP-ի, Reuters-ի, CNN-ի և The New York Times-ի լուսանկարիչները չափազանց արագ են հայտնվել հոկտեմբերի 7-ի իրադարձություններ կենտրոնում։

Հրապարակման առնչությամբ Reuters լրատվական գործակալությունը ստիպված է եղել հրապարակայնորեն հերքել այն տեղեկությունները, թե նախապես տեղյակ է եղել հոկտեմբերի սկզբին պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման կողմից Իսրայելի տարածքում հարձակման նախապատրաստման մասին։

Հայտարարության մեջ նշվում է, որ գործակալության հրապարակած լուսանկարները, որոնք արվել են հոկտեմբերի 7-ի առավոտյան ՀԱՄԱՍ-ի զինյալների կողմից Իսրայելի հետ սահմանը խախտելու վայրում, ձեռք են բերվել տեղի լուսանկարիչներից, որոնց հետ Reuters-ը նախկինում չի համագործակցել։

«Հրապարակված լուսանկարներն արվել են երկու ժամ անց այն բանից հետո, երբ ՀԱՄԱՍ-ն սկսել է հրթիռներ արձակել Իսրայելի հարավում և ավելի քան 45 րոպե այն բանից հետո, երբ Իսրայելը հայտարարեց, որ զինված մարդիկ հատել են սահմանը»,- ընդգծել է գործակալությունը հաշվետու հոդվածում:

Ավելի վաղ Honest Reporting ոչ կառավարական կազմակերպությունը ենթադրել էր, որ առաջատար լրատվական գործակալությունների (AP, Reuters, CNN և The New York Times) ֆոտոլրագրողները կարող էին նախապես իմանալ Իսրայելի հարավում ՀԱՄԱՍ-ի հարձակման մասին։ Նրանք ուշադրություն հրավիրեցին այն փաստի վրա, որ աշխարհի առաջատար լրատվամիջոցների հետ համագործակցող ֆոտոլրագրողները շատ արագ հայտնվեցին հոկտեմբերի 7-ի իրադարձությունների կենտրոնում։

Իսրայելը պարզաբանումներ է խնդրել AP-ից, Reuters-ից, CNN-ից և NYT-ից հոկտեմբերի 7-ին իրենց լուսանկարիչների գործողությունների վերաբերյալ:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր