«Արևմտյան երկրները, որոնք այժմ ակտիվորեն սիրաշահում են Հայաստանին, ցանկանում են նրա հետ ընկերանալ` ընդդեմ Ռուսաստանի Դաշնության»,- Լավրովի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։ Ռուս նախարարի խոսքով՝ Ռուսաստանի Դաշնությունը նախապաշարմունքներ չունի Հայաստանի արտաքին գործընկերների նկատմամբ։ «Մենք կողմ ենք, որ Հայաստանը՝ որպես ՀԱՊԿ անդամ, որպես մեր մերձավոր դաշնակից և ռազմավարական գործընկեր, ինքը որոշի, թե ինչպես պետք է հարաբերություններ կառուցի արտաքին գործընկերների հետ։ Մենք բացարձակապես ոչ մի նախապաշարմունք չունենք նրա արտաքին գործընկերների, ընկերների շրջանակի վերաբերյալ, ինչպես ուզում եք անվանեք, մենք երբեք որևէ մեկի հետ չենք ընկերանում` ինչ-որ մեկի դեմ»,- ասել է ՌԴ դիվանագիտական ծառայության ղեկավարը։ |