ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+32 °C, +17 °C ... +32 °C Վաղը`+27 °C
«Զելենսկու՝ ԱՄՆ այցը հանրապետականների վրա ճնշում գործադրելու համար է». ամերիկացի սենատոր
10:06, 12.12.2023 | mamul.am
2650 | 0

Ամերիկացի հանրապետական սենատոր Ջեյմս Դեյվիդ Վենսը (Օհայո նահանգից) Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու այցը ԱՄՆ խայտառակություն է որակել:

«Դա խայտառակություն է: Մենք պետք է անցնենք շատ անարժան գործընթացի միջով, երբ Զելենսկին գա և պահանջի, որ դուք՝ ամերիկացի հարկատուներդ, նրան ևս 61 միլիարդ դոլար տաք: Ես արդեն երկու տարի է՝ Սենատում եմ: Նման խայտառակ ֆարս դեռ չեմ տեսել: Նա այցելում է՝ բացառապես հանրապետականների վրա ճնշում գործադրելու համար, որպեսզի նրանք թողնեն հարավային սահմանի պաշտպանության հարցը և ևս մեկ քարտ-բլանշ դուրս գրեն Ուկրաինայի համար»,- Fox News-ին տված հարցազրույցում ասել է Վենսը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր