ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+32 °C, +17 °C ... +32 °C Վաղը`+27 °C
Ո՞ւմ համար է Երևանի քաղաքապետարանը 100 հատ կրծքանշան գնել․ «Հրապարակ»
09:36, 12.12.2023 | mamul.am
2303 | 0

«Հրապարակ»-ը գրում է․ «Երևանի քաղաքապետարանը 100 հատ կրծքանշան է գնել, որոնց հատի արժեքը 4 հազար դրամ է։ Կրծքանշանները կոչվում են «Երևան», այն ունի ծածանվող դրոշի տեսք, որի վրա պատկերված է Երևանի զինանշանը, և նախատեսված է հագուստի վրա ամրացնելու համար։ Երևանի քաղաքապետարանից՝ մեր հարցին ի պատասխան, թե ում համար են նախատեսված կրծքանշանները, պատասխանեցին՝ ավագանու անդամների համար։
Հետաքրքրվեցինք նաև՝ բոլորի՞ն է տրվելու, թե՞ որոշ անդամներ են ստանալու՝ պարգևատրման կարգով։ Քաղաքապետարանից ասացին, որ ավագանու բոլոր անդամների համար է։ Ի դեպ, Երևանի ավագանին 65 անդամ ունի, այնպես որ, 35 կրծքանշան էլ դեռ կավելանա` կարող են քաղաքապետարանի աշխատողների մի մասին էլ նվիրել»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր