ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+35 °C, +19 °C ... +35 °C Վաղը`+34 °C
«Արևմտյան երկրները սիրաշահում են Հայաստանին` ընդդեմ Ռուսաստանի». Լավրով
22:55, 09.11.2023 | mamul.am
3817 | 1

«Արևմտյան երկրները, որոնք այժմ ակտիվորեն սիրաշահում են Հայաստանին, ցանկանում են նրա հետ ընկերանալ` ընդդեմ Ռուսաստանի Դաշնության»,- Լավրովի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։

Ռուս նախարարի խոսքով՝ Ռուսաստանի Դաշնությունը նախապաշարմունքներ չունի Հայաստանի արտաքին գործընկերների նկատմամբ։

«Մենք կողմ ենք, որ Հայաստանը՝ որպես ՀԱՊԿ անդամ, որպես մեր մերձավոր դաշնակից և ռազմավարական գործընկեր, ինքը որոշի, թե ինչպես պետք է հարաբերություններ կառուցի արտաքին գործընկերների հետ։ Մենք բացարձակապես ոչ մի նախապաշարմունք չունենք նրա արտաքին գործընկերների, ընկերների շրջանակի վերաբերյալ, ինչպես ուզում եք անվանեք, մենք երբեք որևէ մեկի հետ չենք ընկերանում` ինչ-որ մեկի դեմ»,- ասել է ՌԴ դիվանագիտական ​​ծառայության ղեկավարը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր