Ամերիկացի բժիշկներն աշխարհում առաջին անգամ ամբողջ աչքի փոխպատվաստում են կատարել: Համապատասխան մամուլի հաղորդագրությունը հրապարակվել է Նյու Յորքի Լոնգանի անվան համալսարանի (NYULH) կայքում: Ամբողջ աչքի և դեմքի մի մասի փոխպատվաստման վիրահատության է ենթարկվել Արկանզասի բնակիչ, պատերազմի 46-ամյա վետերանը: Ավելի քան 140 վիրաբույժներ, բուժքույրեր և բուժաշխատողներ մայիսի 27-ին վիրահատել են շուրջ 21 ժամ։ Նշվում է, որ տղամարդը կորցրել է նաև ձախ ձեռքի մի մասը, այտերը, կզակը, ամբողջ քիթը, շրթունքները և առջևի ատամները: Ըստ տարածված մամուլի հաղորդագրության՝ սա միակ հաջող համակցված փոխպատվաստումն է: Ամերիկացի բժիշկները կատարել են աշխարհում առաջին ամբողջական աչքի փոխպատվաստումը Ամերիկացի բժիշկները կատարել են աշխարհում առաջին ամբողջական աչքի փոխպատվաստումը Ամերիկացի բժիշկները կատարել են աշխարհում առաջին ամբողջական աչքի փոխպատվաստումը |