ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +13 °C ... +18 °C Վաղը`+24 °C
Պայթել է SpaceX-ի` աշխարհի ամենահզոր հրթիռը
19:36, 18.11.2023 | mamul.am
12671 | 1

Գերծանր Starship հրթիռը, որը ստեղծվել է դեպի Լուսին և Մարս առաքելությունների համար, շաբաթ օրը ձախողվել է իր երկրորդ փորձնական ուղեծրային թռիչքի ժամանակ, հայտնել է SpaceX-ը։

Հրթիռի առաջին աստիճանը բաժանվելուց հետո պայթել է օդում, իսկ տիեզերանավի հետ կապը կորել է թռիչքից մոտ 10 րոպե հետո։

Արձակումը տեղի է ունեցել SpaceX-ի Starbase արձակման վայրից, որը գտնվում է Թեքսասի հարավ-արևելքում գտնվող Բոկա Չիկա քաղաքում, տեղական ժամանակով ժամը 07:00-ին (Երևանի ժամանակով 17:00-ին):

Բազմակի օգտագործման հրթիռային համակարգը բաղկացած էր Ship 25 տիեզերանավից և Super Heavy արձակման մեքենայից: Նրա բարձրությունը հասնում էր 122 մետրի։ Այն ավելի բարձր է, քան աշխարհում երբևէ կառուցված ցանկացած այլ հրթիռ: Super Heavy կրիչը երկու անգամ ավելի հզոր է, քան տիեզերական արձակման համակարգ (SLS) ծանր հրթիռը, որը ստեղծվել է ՆԱՍԱ-ի կողմից դեպի Լուսին թռչող մարդկանց թռիչքների համար:

Փորձնական թռիչքն իրականացվել է անօդաչու ռեժիմով։ Նախատեսվում էր, որ երկրորդ թռիչքի ժամանակ հրթիռը մեկ թերի պտույտ կկատարի Երկրի շուրջ։ Այնուհետև ծրագրված էր, որ Ship 25-ը պետք է վայրէջք կատարեր Խաղաղ օվկիանոսի վրա՝ Հավայան կղզիների մոտ:

Հրթիռի` ապրիլին իրականացված առաջին փորձնական թռիչքն ավարտվել էր անհաջողությամբ։ Գործարկումից հետո տիեզերանավը չկարողացավ առանձնանալ կրիչից, և SpaceX-ի հրամանով գերծանր Starship հրթիռը ինքնաոչնչացվեց Մեքսիկական ծոցի վրայով մեկնարկից 4 րոպե անց:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր