ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+29 °C
«ՀԱՄԱՍ-ի «մաքրումը» կշարունակվի»․ Նեթանյահու
19:48, 29.11.2023 | mamul.am
2687 | 0

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը կվերսկսի ռազմական գործողությունները Գազայի հատվածում ներկայիս հումանիտար դադարի ավարտից հետո։

«Վերջին շաբաթվա ընթացքում մենք հսկայական հաջողությունների հասանք, մեր տասնյակ առևանգվածներ վերադարձան: Մեկ շաբաթ առաջ դա կարող էր անպատկերացնելի թվալ, բայց մենք հասանք դրան։ Սակայն վերջին օրերին ես լսում եմ այն ​​հարցը, թե արդյո՞ք Իսրայելը կվերադառնա կռվին` մեր պատանդներին վերադարձնելու այս փուլի ավարտից հետո: Եվ սրա պատասխանը միանշանակ այո է»,- ասել է Նեթանյահուն, ում հայտարարությունները տարածել է նրա գրասենյակը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր