ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +12 °C ... +26 °C Վաղը`+28 °C
«Այսպես էլ կայանում էր հայկական կինոն». Հովիկ Չարխչյան
01:06, 04.12.2023 | mamul.am
5471 | 0

Գրող, գրականագետ Հովիկ Չարխչյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել ու գրել. «Գուցե հիշեք. տարիներ առաջ Երևանի Մյասնիկյան պողոտայում, կենդանաբանական այգուց քիչ վերև, մի փոքրիկ բենզալցակայան կար, անունը՝ 01-99: Այնպես էր ստացվել, որ հաճախ էինք այնտեղից բենզին վերցնում: Մի անգամ էլ տեղի աշխատակցին ասացի. «Ինչ հետաքրքիր անուն եք ընտրել լցակայանի համար»: Ասաց. «Դա պատահական անուն չի: Ֆիլմում նկարված մեքենայի տերը այստեղ է ապրել: Համարանիշը գեղեցիկ է եղել, վերցրել են, նկարել ու վերադարձրել են»:
Ահա հենց այսպես էլ կայանում էր հայկական կինոն…»։

Աղբյուրը` Հովիկ Չարխչյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր