ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+28 °C, +18 °C ... +33 °C Վաղը`+32 °C
«Ոչ մի հատիկ պրոֆեսիոնալ փրկարարական նավակ, ո՛չ մի հատիկ ուղղաթիռ». Էդուարդ Հայրումյան
17:18, 26.05.2024 | mamul.am
2337 | 1

Ակտիվիստ Էդուարդ Հայրումյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Արդեն 10 ժամից ավելի է, ինչ Տավուշի և Լոռու մարզերի տասնյակ բնակավայրերում բնական աղետ է։ Ես, որպես մարդ, ով Սուրմալուի պայթունի ժամանակ 2 գիշեր շարունակ կամավոր մասնակցել էի փրկարական աշխատանքներին ու տեսել, շատ մեղմ ասած, մեր փրկարարների մեծամասնության ոչ պրոֆեսիոնալ աշխատանքը` կրկնակի ցավով եմ նայում աղետի գոտու կադրերը։
Մինչև 2 ժամ առաջ գրեթե ոչ մի տեսանյութում Փրկարար ծառայության ոչ մի տեխնիկա կամ աշխատակից չէին երևում։
Պաշտոնական հաղորդակցության մեջ նշվում էր, որ դեռևս միայն Լոռու ու Տավուշի փրկարարներն են մասնակցում աշխատանքներին։
Ո՛չ մի հատիկ պրոֆեսիոնալ փրկարարական նավակ, ո՛չ մի հատիկ ուղղաթիռ դեռևս ոչ մի տեսանյութում չի նկատվել։
Օրինակ, հենց այս տեսանյութը ջրհեղեղից 10 ժամ անց է նկարահանված, որտեղ մի ամբողջ թաղամաս արգելափակված է ու կրկին ոչ մի փրկարար կամ այլ Ներքին Գործերի ծառայակից չկա, իսկ քաղաքացու պատմածով «մի հատ նավակ ունեին՝ էն էլ ծակվեց»։
12 ժամ ա անցել արդեն, ինչ Հանրապետության 2 մարզերում աղետ է։
Ես, չնայած տեսնելով, որ պետությունը դեռևս իր ներուժի 20%-ն էլ չի օգտագործում աղետի գոտում` ինքս ցանկացած պահի պատրաստ եմ` որպես կամավոր մասնակցելու ցանկացած փրկարարական աշխատանքի՝ դա մեկ անգամ չէ, որ ապացուցել եմ»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր