ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+30 °C, +19 °C ... +34 °C Վաղը`+34 °C
«Ովքե՞ր են Ալիևի հետ փորձում կոտրել ՀՀ տնտեսության ողնաշարը»․ Դերենիկ Մալխասյան
16:54, 26.05.2024 | mamul.am
2953 | 0

Քաղաքական մեկնաբան Դերենիկ Մալխասյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ովքե՞ր են Ալիևի հետ փորձում կոտրել Հայաստանի տնտեսության ողնաշարը
Հիշո՞ւմ եք՝ ժամանակին բնապահպան կոչվածներ ու բնապահպանական գույնզգույն շարժումներ կային։ Տավուշից վազում էին Սյունիք, բարձրանում Վայոց ձոր, գլորվում-ընկնում էին Կոտայք ու այդպես «տաբռով» պայքարում էին հանքարդյունաբերություն դեմ։ Նրանց պայքարը ոչ թե բնության համար էր, այլ պայքար էր կոնկրետ հանքարդյունաբերության ոլորտի դեմ, որը Հայաստանի տնտեսության ողնաշարն է։
Շատ տարօրինակ զուգադիպությամբ Հայաստանում ու Արցախում հանքարդյունաբերության դեմ վաղուց պայքարում է նաև Ալիևը։
«Հանք, թե՞ կյանք» լոզունգներով գլուխ էին տանում, իրենց հռչակել էին հայրենի բնության միակ նվիրյալները, իբր դողում էին ամեն քարի ու թփի, թիթեռի ու բլոճի համար։
Հիմա որտե՞ղ են այդ մադամներն ու պարոնները․․․ չկան․․․
Հիմա, երբ կորցնում ենք կյանքն էլ, հանքն էլ, հողն էլ, հողի վրա աճող թուփն ու թիթեռն էլ, նրանք չկան, անհետացել են, ձայները դուրս չի գալիս։ Որ նրանց պայքարը երբեք էլ բնապահպանական չի եղել՝ էն գլխից էր պարզ։ Ուղղակի հիմա շատերն են սկսել գիտակցել ու տեսնել։
Օրինակ, երբ Երևանում իշխանությունը էկոցիդ էր անում՝ նրանց ծպտունը դուրս չեկավ, երբ Երևանում ու մի շարք այլ քաղաքներում օդի աղտոտվածության մակարդակը 5-10 անգամ գերազանցում է թույլատրելի սահմանները, նրանց ձայնը կրկին չի լսվում։ Ձայն չեն հանում, քանի որ թեման հանքարդյունաբերության դեմ պայքարը չէ։
Օրերս տեղեկություն տարածվեց, որ Ադրբեջանում պատրաստում են Հայաստանի հանքավայրերի քարտեզը, որի շնորհիվ հնարավոր կլինի պարզել, թե Հայաստանում որտեղ են գտնվում հանքային պաշարները: Սրա հիմնական նպատակը Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտին բնապահպանական լուրջ խնդիրների վերագրումն ու այդ ոլորտը լուրջ հարվածի տակ դնելն է։ Կարճ ասած՝ Ալիևը պահանջելու է փակել Հայաստանի հանքերը, որը վերջնականապես ծնկի կբերի Հայաստանի տնտեսությունը։
Իսկ ի՞նչ բնապահպանական խնդիրներ կարող է վերագրել Ալիևը Հայաստանի հանքարդյունաբերությանը։
Բնականաբար, դրա համար Ալիևը մեծ ծավալով օգտագործելու է տարբեր ֆոնդերից սնված հայաստանյան, այսպես կոչված, բնապահպանների սադրիչ ու հիմնականում իրականությունից կտրված զեկույցները։ Ու ասելու է՝ ես չեմ ասում, տեսեք՝ հայ բնապահպաններն են ասում․․․»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր