ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+34 °C, +19 °C ... +34 °C Վաղը`+32 °C
«Այս տիպի գործարքները նորանոր գերիների և սպանությունների պատճառ են դառնալու». Գագիկ Համբարյան
01:06, 10.12.2023 | mamul.am
6389 | 1

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը լուսանկարներ է տարածել ֆեյսբուքյան իր էջում՝ կից գրառմամբ․ «Նիկոլի կողմից Բաքվին նվիրված ադրբեջանցի մարդասպան դիվերսանտի կողմից սպանված ԶՊՄԿ պահնորդ Հայրապետ Մելիքսեթյանի զավակները հարցեր են բարձրաձայնում, որին, համոզված եմ, քայլիստների պարագլուխը պատասխան չունի...
Հետաքրքիր է, հիմա ադրբեջանցի դիվերսանտները ե՞րբ են մտնելու Հայաստան, ո՞ր բնակավայր և ո՞ւմ են սպանելու, որ քաղաքացիների կողմից վնասազերծված ադրբեջանցի ահաբեկիչ-մարդասպաններին Նիկոլ Անհողը հիմա էլ փոխանակի մեր գերիների մեկ այլ խմբի հետ ու լկտիաբար հպարտանա, թե «32 մեր գերիներին փոխանակել են 2 ադրբեջանցի զինծառայողի հետ»՝ ցինիկորեն թաքցնելով, որ այդ 2 ադրբեջանցիներից մեկը մարդասպան է և այս տիպի գործարքները նորանոր գերիների և սպանությունների պատճառ են դառնալու...
Ես շատ ուրախ եմ, որ Նիկոլի պատճառով մեր գերեվարված տղաները 3 տարի անց վերադառնում են, բայց Նիկոլի վճարած գինը սարսափելի ծանր է և վտանգավոր...»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր