ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+28 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+29 °C
Գազայում ավելի շատ երեխաներ կարող են մահանալ հիվանդություններից, քան ռմբակոծությունից. #UNICEF
22:54, 20.12.2023 | mamul.am
3099 | 0

Գազայի հատվածում ջրի, սննդի և հիգիենայի միջոցների պակասի հետևանքով առաջացած հիվանդություններից մանկական մահացությունը կարող է գերազանցել Իսրայելի կողմից անկլավի ուղղությամբ ռմբակոծությունների հետևանքով մահացությունների թիվը: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (UNICEF) պաշտոնական ներկայացուցիչ Ջեյմս Էլդերը:

«Առանց բավարար քանակությամբ խմելու ջրի, սննդի և անձնական հիգիենայի պարագաների հիվանդություններից մանկական մահացությունը կարող է գերազանցել ռմբակոծությունների հետևանքով մահացությունը»,- գրել է նա X-ի իր միկրոբլոգում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր