ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+29 °C
Գյումրիում Nissan-ը վրաերթի է ենթարկել հետիոտնի. վերջինը տեղում մահացել է
18:36, 20.12.2023 | mamul.am
2571 | 0

Այսօր՝ դեկտեմբերի 20-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Շիրակի մարզում: ժամը 14:20-ի սահմաններում Շիրակի մարզի բնակիչ 52-ամյա Սեյրան Ա-ն իր վարած Nissan մակնիշի ավտոմեքենայով Գյումրի քաղաքի Լալայան փողոցում՝ սգո սրահի դիմաց, վրաերթի է ենթարկել 65-70 տարեկան կին հետիոտնի: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, և ժամանած Գյումրու բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների խումբը արձանագրել է հետիոտնի մահը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր