ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +10 °C ... +25 °C Վաղը`+25 °C
«Ո՛չ մարդն է պաշտպանված, ո՛չ կենդանիները»․ Սյուզաննա Սիմոնյան
15:36, 09.12.2023 | mamul.am
1818 | 0

ՀԽ նախկին մամլո քարտուղար Սյուզաննա Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Շատ հեշտ է կենդանիների պաշտպան, կամ շների կողմից հոշոտված երեխայի պաշտպան դառնալն ու պառակտվելն այստեղ։ Դժվարը գիտակցելն է, որ այսպիսի համակարգում, որտեղ ապրում ենք ու որտեղ քաղաքային, համայնքային ու թաղային ինստիտուտներում վստահաբար փողեր են դուրս գրվում՝ մարդուց կենդանիներին ու մարդուն կենդանիներից պաշտպանելու նպատակով, բայց լափվում են և արդյունքում ոչ մարդն է պաշտպանված, ոչ կենդանիները, ոչ դուք, ոչ էլ առավել ևս երեխաները։ Եթե չեն էլ լափում, ապա չեն կատարում իրենց գործառույթը։ Դժվարը հին կացութաձևը մերժելն է, հնից հրաժարվելը, այս կենդանասպան, մարդասպան ու հայրենասպան համակարգից ու համակարգի պահապան ռեժիմից ձերբազատվելն է։ Կրկին պատճառը թողած, հետևանքի դեմ ենք պայքարում»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր