ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +14 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Ուզում եմ ասել՝ տարոսը Հայաստանին, սակայն․․․»․ Ոսկան Սարգսյան
11:30, 27.06.2024 | mamul.am
3802 | 0

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Վրաստանի հավաքականը մեծ սենսացիա արեց, հաղթելով Պոտուգալիային, դուրս գալով Եվրոպայի առաջնության հաջորդ փուլ, կեցցեն վրացիները։ Ուզում եմ ասել՝ տարոսը Հայաստանին, սակայն քանի դեռ Հայաստանում պետերազմում մեր պարտությամբ հպարտացող, սուրբ Արարատ լեռից, հայ ժողովրդի պատմությունից, խաչքարերից հրաժարվող, կոռուպցիայի մեձ թաթախված Նիկոլ Փաշինյանի իշխանությունն է, ոչ մի ոլորտում՝ արտաքին և ներքին քաղաքականության, տնտեսության, սոցիալական բնագավառներում, սպորտում հաջողություններ չեն լինելու։ Դարավոր թշնամու առաջ կզելով, Հայաստանի տարածքները մաս-մաս հանձնելով, Էրդողանի պահանջով Պաղեստին պետությունը ճանաչելով, սուտ արևմտամետության քողի տակ Ռուսաստանի դեմ երկդիմի խաղեր խաղալով՝ երբեք հաջողություններ չեն լինի։ Ֆուտբոլում մեծ պարտությունից հետո թիմի մարզչին հեռացնում են, Հայաստանի իշխող թիմը վաղուց կարմիր քարտ է ստացել, սակայն պնդերեսութույն անելով՝ իշխանությունից չի հեռանում»։

Աղբյուրը` Ոսկան Սարգսյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր