ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+35 °C, +19 °C ... +35 °C Վաղը`+32 °C
Բլոկի անվան թիվ 122 դպրոցում աշակերտը փորձել է *** իրացնել. վեճին մասնակից են դարձել նաև ընտանիքի անդամները
23:54, 09.12.2023 | mamul.am
10907 | 0

Երևանի Ալեքսանդր Բլոկի անվան թիվ 122 նորակառույց դպրոցի պաշտոնական բացումից օրեր առաջ ծեծկռտուք է տեղի ունեցել դպրոցի աշակերտներից մի քանիսի, այնուհետև` նրանց ծնողների միջև։ Հարուցվել է քրեական գործ։ «Սպուտնիկ Արմենիա»-ին հասած տեղեկությունների համաձայն, կռվի պատճառը եղել է այն, որ տղաներից մեկը դպրոցում փորձել է մարիխուանա տեսակի թմրանյութ իրացնել, ինչի մասին իմացել են նրա համադասարանցիներն ու հորդորել, որ նման գործերի չխառնվի։ Այժմ «տղայական ռազբորկաները» շարունակվում են դպրոցից դուրս, բայց ոչ միայն 14-15 տարեկան տղաների, այլ նրաց մեծ եղբայրների մասնակցությամբ։ Զերծ մնալով որակումներ հնչեցնելուց ու անուններ տալուց` աղբյուրը պաշտոնական տեղեկություններ ստանալու համար դիմել է պատկան մարմիններին։

ՀՀ քննչական կոմիտեից հայտնել են, որ ըստ հաղորդման` դպրոցում տեղի ունեցած ծեծկռտուքից հետո մեկ մարդ գլխի շրջանում վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց։

«Ըստ տեղեկության` երեխան վնասվածքը ստացել է դպրոցի 2 այլ աշակերտների հետ վիճաբանության ընթացքում։ Դրանից հետո դպրոցում ուսուցիչների ներկայութամբ միջադեպ է տեղի ունեցել երեխաների ծնողների մասնակցությամբ, որոնք հրավիրված են եղել դպրոց` աշակերտներին կարգի հրավիրելու հորդորով»,– հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։

Երեխաների ծնողների միջև ծեծկռտուքի ժամանակ մեկ անձ է տուժել հարվածների հետևանքով։ Դեպի առթիվ նախաձեռնվել է 2 քրեական վարույթ 195-րդ հոդվածի 2 մասի 5-րդ կետով և 194-րդ հոդվածի առաջին մասի հատկանիշներով:

Երկու վարույթները միացվել են իրար, համատեղ քննություն է իրականացվում։ Հիվանդանոց տեղափոխված երեխան և հարվածներ ստացած տղամարդը ճանաչվել են տուժող։ Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ։

Հարցին, թե որն է եղել վեճի պատճառը, Աբրահամյանը չի պատասխանելց` նշելով, որ դա քննության առարկա է, որը կպարզվի։

Քաղաքապետարանի կրթության վարչությունից հայտնել են, որ նոյեմբերի 21-ի առավոտյան, մինչ դասերի մեկնարկը, 9-րդ և 8-րդ դասարանցիների միջև դպրոցի տարածքից դուրս տեղի է ունեցել վիճաբանություն, որի ընթացքում երկու աշակերտ ծեծել են մեկ այլ աշակերտի։ Արդեն դպրոցում տուժող երեխային ցուցաբերվել է առաջին բուժօգնություն, ապա երեխայի ծնողը, դպրոցի տնօրենի առաջարկով, երեխային տեղափոխել է հիվանդանոց:
«Ավելի ուշ միջադեպի մասնակից աշակերտների միջև տնօրենի աշխատասենյակում առաջացել է ծեծկռտուք: Դպրոցի տնօրենը ահազանգել է ոստիկանություն»,- հայտնում են քաղաքապետարանից:
Քաղաքապետարանը չի մեկնաբանել դպրոցում երեխաների ծնողների միջև տեղի ունեցած ծեծկռտուքը, որի ընթացքում, ըստ աղբյուրին հասած տեղեկությունների, տուժել են նաև ուսուցիչներից մեկը և դպրոցի պահակը։

Քաղաքապետարանից հայտնում են նաև, որ ներկայում նշված երեք աշակերտն էլ դպրոց են հաճախում:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուրում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր