ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+29 °C
Շիրակում քարհանքի տարածքում քարերը թափվել են էքսկավատորի վրա. վարորդը մահացել է
18:00, 20.12.2023 | mamul.am
3148 | 0

Այսօր՝ դեկտեմբերի 20-ին, ողբերգական դեպք է տեցի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 14:10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բյուրակն գյուղի քարհանքում հսկայական քարերը պոկվել և թափվել են էքսկավատորի վրա:

Պարզվել է, որ «Յութան» ՍՊԸ-ին պատկանող քարհանքի տարածքում է դեպքը տեղի ունեցել, ու արդեն փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով փորձում են էքսկավատորի խցիկի միջից դուրս բերել մահացածի մարմինը:
Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են մահացածի ինքնությունը:

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը Կոտայքի մարզի բնակիչ 36-ամյա Կարեն Գ-ն է:
Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր