ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
-2 °C, -2 °C ... +7 °C Վաղը`+8 °C
«Այս անսարք բեռնատարը նոյեմբերի 23-ից կայանած է փողոցի ամենաբանուկ հատվածում»․ Տ․ Դավուդյան
11:06, 10.12.2023 | mamul.am
5568 | 0

Իրանագետ Տիգրան Դավուդյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է տարածել՝ գրելով. «Անսարք և լքված բեռնատար, նման դեպքերում ո՞նց վարվել։ Այս անսարք բեռնատարը 23 նոյեմբերից կայանած է Զեյթունի Ռուբինյանց փողոցի ամենաբանուկ հատվածում։ Ցերեկը խանգարում է երթևեկությանը, իսկ ուշ գիշերվա ժամերին՝ քաղաքային լուսավորության անջատումից հետո, կատարյալ մթության մեջ իսկական մղձավանջ է վարորդների համար։ Շամշյանի կայքում ամեն օր կարելի է հանդիպել ավտովթարների տեսարանների, որտեղ ավտոն մթության մեջ մխրճվել է դիմացի կայանած ավտոյի հետնամասում։ Ես թե զանգել եմ 102՝ ՀՀ Ոստիկանություն և թե անձամբ հաղորդել եմ վերի լուսանկարում երևացող Պարեկներին, երկուսն էլ խոստացել են «Հեսա հոպար ջան, հենց հիմա կապնվենք վարորդին, որ գա տեղափոխի». բայց ոչ մի արդյունք։ Չեմ կարող մեղադրել Ոստիկանության, գուցե չեն կարողանում վարորդին գտնել։ Ոստիկանությունում ինձ ասում են իրենք չունեն հզոր ամբարձիչ-կռունկ (թերևս 40 տոննա բեռնող), որ կարողանա նման ծանր ավտո տեղափոխել»։

«Այս անսարք բեռնատարը նոյեմբերի 23-ից կայանած է փողոցի ամենաբանուկ հատվածում»․ Տ․ Դավուդյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր