ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+28 °C
«Թե՛ իշխանության գալու, թե՛ իշխանությունը պահելու հարցում Փաշինյանի գործիքը բռնությունն է»․ Մենուա Սողոմոնյան
14:18, 28.06.2024 | mamul.am
1248 | 0

«Հունիսի 12-ը նոր մարտի 1-էր, կամ՝ շրջված մարտի1, այն տարբերությամբ, որ 2008 թվականի մարտին 1-ին Նիկոլ Փաշինյանը բռնությամբ փորձում էր հասնել իշխանության, իսկ 2024 թվականի հունիսի 12-ին բռնությամբ փորձում էր պահել իշխանությունը»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «ՀայաՔվե» քաղաքացիական նախաձեռնության անդամ Մենուա Սողոմոնյանը։ «Երկու դեպքում էլ, թե՛ իշխանության գալու, թե՛ իշխանությունը պահելու հարցում Նիկոլ Փաշինյանի գործիքը բռնությունն է, պարզապես այս անգամ Նիկոլ Փաշինյանն իր բռնությանը մասնակից է դարձրել ոստիկանությանը և Քննչական կոմիտեին և մասնակից է դարձնում Գլխավոր դատախազությանը»,-ասաց նա։
Հիշեցնենք, որ այսօր «ՀայաՔվե» քաղաքացիական նախաձեռնությունը հունիսի 12-ի դեպքերի առնչությամբ հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Գլխավոր դատախազություն։

«Թե՛ իշխանության գալու, թե՛ իշխանությունը պահելու հարցում Փաշինյանի գործիքը բռնությունն է»․ Մենուա Սողոմոնյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր